ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Չեմ կարծում, թե բուժման արդյունավետությունը պայմանավորված է բուժման վայրով»

«Չեմ կարծում, թե բուժման արդյունավետությունը պայմանավորված է բուժման վայրով»
24.06.2016 | 00:45

«Դինամիկան դրական է, հուսով եմ, որ հիվանդները շուտով կապաքինվեն և կտեղափոխվեն հիվանդասենյակ: Չորս հիվանդներից մեկը՝ Հովհաննեսը, այսօր տեղափոխվել է պալատ»,- լրագրողների հետ ոտքի վրա զրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Նախարարի լավատեսությունը մեզ ստիպեց հետաքրքրվել նաև Մուրացանի փողոցում գտնվող հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, ողնուղեղի վնասվածք ստացած Ռոլանդի և Ավետիսի առողջական վիճակով և ճշտել՝ հնարավո՞ր է նրանց բուժումը ևս կազմակերպել արտերկրում, ինչպես արվեց Արմանի դեպքում: «Արմանի բուժման դինամիկան իսկապես լավն է, և մենք ակնկալում ենք նաև մեզ մոտ ստանալ այդպիսի արդյունքներ, ինչը հնարավոր է: Ի դեպ, դրա մասին փաստում են գերմանացի մեր կոլեգաների գրառումները, ըստ որոնց, նրանք բարձր դինամիկա են ակնկալում Հայաստանում կազմակերպված բուժօգնությունից: Այնպես որ, չեմ կարծում, թե բուժման արդյունավետությունը պայմանավորված է բուժման վայրով: Ինչ վերաբերում է մեր մյուս տղաներին, ապա եթե լինեն համապատասխան դիմումներ ՊՆ-ին կամ համապատասխան այլ գերատեսչությանը, ըստ մշակված ընթացակարգի, կկազմենք համապատասխան մասնագիտական հանձնաժողով, կուսումնասիրենք հարցը և կփորձենք լուծում տալ: Այս պահին որևէ նոր դիմում չունենք»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց նախարարը:

Այլ կերպ ասած, նա չբացառեց անհրաժեշտության դեպքում Ռոլանդի և Ավետիսի բուժումը արտերկրում կազմակերպելը: Համենայն դեպս, այս պահին հստակ է մեկ բան՝ մեր զինվորների ծնողները առաջին քայլը պետք է կատարեն և դիմում ներկայացնեն:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կոռուպցիայի նվազեցման ու օպտիմալացման ծրագրին, Արմեն Մուրադյանը նկատեց, որ ոլորտը պետք է բարեփոխվի: Հետաքրքրվեցինք՝ ոլորտ ասելով՝ նախարարը նկատի ունի նախարարությա՞ն համակարգը, թե՞ առողջապահությունը լայն իմաստով, և ի՞նչ կոնկրետ քայլեր են իրականացվում խնդրի լուծման ուղղությամբ:

«Որպես մեկ օրինակ նշեմ. երեկ կառավարությունը հաստատեց «Վերարտադրողականության մասին» 2016-2020 թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումները: Ի՞նչ տվեց այն մեզ 2006-2015 թվականներին: Դրա արդյունքում 23 %-ով նվազեց մայրության մահացության ցուցանիշը, 17 %-ով նվազեց հղիությունների ընդհատումը, նորածինների՝ մինչև 7 օրական երեխաների մահացության դեպքերը նվազեցին 4 պրոմիլեով: Այս ռազմավարության շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքում նման բազմաթիվ ձեռքբերումներ կարող եմ թվարկել, ինչը ևս մեկ անգամ փաստում է այս գործընթացի արդյունավետությունը: Որպես օրինակ նշեցի առողջապահության միայն մեկ ոլորտում գրանցված դրական արդյունքը: Բարեփոխումները մշտապես իրականացվող գործընթաց են, ինչին նախարարությունը միշտ հետամուտ է: Կարծում եմ, աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ աշխատանքներն այդ ուղղությամբ միանշանակ ավարտված համարվեն: Առողջապահությունը սոցիալական ամենակարևոր ոլորտներից մեկն է, որը կապված է մարդու առողջության հետ որպես բացարձակ արժեք և, հետևաբար, մշտապես պահանջում է բարեփոխումների իրականացում ժամանակին համընթաց»,- ասաց Արմեն Մուրադյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ